Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը սահմանում է աշխատանքային օր

ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը սահմանում է աշխատանքային օր
30.07.2015 | 17:48

ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր` լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով:
«Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելեով http://armenia.usembassy.gov/visas.html»,-ասված է դեսպանատան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ